ԼԱՍՏԱԿ-ի մասին

ԼԱՍՏԱԿ - Համահայկական Լրատվական Պորտալը Համացանցում գործող Առցանց Ազատականների Ալյանսի (3Ա-ի) նախաձեռնությունն է: Այն մտահաղացվել է որպես Հյաստանի, Արցախի, Ջավախքի եւ Սփյուռքի կամավոր թղթակիցների` իրենց համայնքների  սոցիալ-քաղաքական կյանքը կամ կազմակերպությունների գործունեությունը լուսաբանող  լրատվության հավաքատեղի-պորտալ:

Սկզբունքորեն ցանկացած գաղութընկալ երկիր, հայաստանի, Ռուսաստանի կամ այլ երկրի մարզ, նահանգ, շրջան, բնակավայր, թաղամաս, համայնք կամ այլ տիպի միավորում կարող է ընդամենը մեկ թղթակցի ջանքերով իր անվճար լրատու էջն ունենալ ԼԱՍՏԱԿ-ում:

Նախաձեռնողները հույս ունեն, որ ԼԱՍՏԱԿ-ը կնպաստի հայրենյաց ու աշխարհասփյուռ հայկական համայնքների ու միավորումների զարգացմանը, կամրապնդի ներհամայնքային միջանձնային կապերը ու, որ ԼԱՍՏԱԿ-ի օգնությամբ կբարձրանա հայկական համայնքների փոխադարձ իրազեկվածությունն, ինչով կամրապնդվի նրանց կապը միմյանց ու Մայր Հայրենիքի հետ, կխորանա հայ հանրության ընկալումը որպես մեկ միասնական ընտանիք:

ԼԱՍՏԱԿ-ի առանձին էջով գործելու է նաեւ «3Ա» էլեկտրոնային ամսագիրը, ուր կհրապարակվեն հայության համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող նյութեր ու վերլուծություններ:

Նախաձեռնողները ԼԱՍՏԱԿ-ի խմբագրակազմի առջեւ խնդիր են դրել, որպեսզի, բացառությամբ կուսակցություններից եւ այլ քաղաքական կառույցներից ներհոսող լրատվությունից, հնարավորին չափ ապահովվի լրատվության անկողմնակալությունն ու բազմակողմանիությունը:

Բոլոր նրանց, ովքեր տիրապետում են արդի հայերենի արեւելյան կամ արեւմտյան ճյուղերին, ունեն համակարգչով Համացանցին միանալու հնարավորություն ու ցանկություն ունեն պարբերաբար լուրեր եւ այլ տիպի նյութեր հրապարակել իրենց ապրած համայնքների կամ անդամակցած կազմակերպությունների սոցիալ-քաղաքական գործունեության վերաբերյալ, սիրով հրավիրում ենք միանալ մեր կամավոր թղթակիցների ցանցին:

Այս պահին ԼԱՍՏԱԿԻ խմբագրակազմը բաղկացած է մեկ հոգուց` Կարապետ Ռուբինյանից, որը ձեւավորել եւ կառավարում է այս կայքը:

ԼԱՍՏԱԿ-ին, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ կլինեն (առայժմ կամավոր հիմունքներով)

  • Գլխավոր խմբագիր
  • Գլխավոր խմբագրի տեղակալ Հայաստանից
  • Գլխավոր խմբագրի տեղակալ Արցախից
  • Գլխավոր խմբագրի տեղակալ Ջավախքից
  • Գլխավոր խմբագրի տեղակալ Ռուսաստանից
  • Գլխավոր խմբագրի տեղակալ ԱՄՆ-ից
  • Գլխավոր խմբագրի տեղակալ Ֆրանսիայից
  • Խմբագրեր
  • Թղթակիցներ
  • Կայքի ադմինիստրատոր-դիզայներ
  • «3Ա» էլեկտրոնային ամսագրի գլխ. խմբագիր
  • «3Ա»-ի թղթակիցներ:

 

Սիրելի ընթերցողներ, հետեւելով ստորեւ գտնվող «Add new comment» հղմանը, հրապարակեք Ձեր առաջարկներն ու կարծիքը ԼԱՍՏԱԿ-ի գործունեության վերաբերյալ: