ՀՏՀՊ

Հաճախ Տրվող Հարցերի Պատասխաններ

  • Ի՞նչ է նշանակում ԼԱՍՏԱԿ:
    Լաստակ` նշանակում է տախտակամած, փայտամած, փայտե հարթակ, փայտե կառույց, որի միջոցով ինչ-որ բան են կառուցում: Մենք լաստակ բառը օգտագործում ենք հարթակ իմաստով ու նպատակադրվել ենք ԼԱՍՏԱԿ-ը ծառայեցնել համազգային լրատվական ցանց կառուցելու համար:
  • Ի՞նչ է ԼԱՍՏԱԿ-ը:
    ԼԱՍՏԱԿ-ը առցանց (օնլայն) գործող, թղթակիցների եւ խմբագիրների կամավոր մասնակցության վրա հիմնված, ինքնակառավարվող, շահութ չհետապնդող, ոչ առեւտրային լրատվական հանգույց է:
  • Ովքեր ե՞ն ԼԱՍՏԱԿ-ի նախաձեռնողները:
    ԼԱՍՏԱԿ-ի նախաձեռնողը համացանցում գործող Առցանց Ազատականների Ալյանսն է` -ն:
  • Որտե՞ղ է գտնվում ԼԱՍՏԱԿ-ի խմբագրությունը, ո՞վ է գլխավոր խմբագիրը, ի՞չպես կապվեմ նրա հետ:
    ԼԱՍՏԱԿ-ի խմբագրություն դեռ գոյություն չունի` այն դեռ նոր է ձեւավորվելու, բայց դրանից հետո էլ գործելու է զուտ Համացանցային ֆորմատով` թե գլխավոր խմբագիրը, թե թղթակիցներն ու մյուս աշխատակիցները կարող են գտնվել Աշխարհի ցանկացած վայրում:
  • Որքան հոնարար եք վճարում թղթակիցներին:
    ԼԱՍՏԱԿ-ին թղթակցելը կամավոր, անվճար զբաղմունք է: Այս փուլում մենք փնտրում ենք իրենց ապրած համայնքի սոցիալ-քաղաքական կյանքը իրենց իսկ համայնքի ու ողջ հայության համար լուսաբանել ցանկացող կամավորների: Սակայն, մենք չենք բացառում, որ ԼԱՍՏԱԿ-ի կայանալուն զուգընթաց, կայքի գովազդից, վճարովի հայտարարություններից, -ից կամ այլ կազմակերպություններից կայուն մուտքեր գոյանալու դեպքում, կարող ենք որոշել ունենալ նաեւ վճարովի թղթակիցների ցանց:
  • ԼԱՍՏԱԿ-ին թղթակցելու դեպքում, ի՞նչ հաճախականությամբ եմ պարտավոր լինելու լուրեր հրապարակել:
    Ոչ մի պարտադրանք չկա: Դուք ազատ եք որոշելու հրապարակումների պարբերականությունը, ծավալը, ոլորտային ուղղվածությունը ու նյութերի ժանրը:
  • Եթե իմ երկրից, մարզից, համայնքից կամ կազմակերպությունից արդեն թղթակից կա, կարող ե՞մ ես էլ թղթակցել:
    Այո, անշուշտ` թղթակիցների քանակային սահմանափակում չկա: Մենք միայն ուրախ կլինենք բազմաղբյուր ու բազմակողմանի լրատվական հոսքի համար:
  • Պետք են, արդյոք, լրացուցիչ հավաստագրումներ, եթե ուզում եմ թղթակցել որեւէ մարզպետարանի, համայնքապետարանի, կուսակցության, կամ պաշտոնական այլ կազմակերպության անունից:
    Այո, այդ դեպքում պետք է ներկայացնեք ձեր կուսակցության կամ կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ ու կնիքով հաստատված լիազորագիր:
  • Ինչպիսի՞ նյութեր կարող են հրապարակվել ԼԱՍՏԱԿ-ում:
    ԼԱՍՏԱԿ-ում հրապարակվող նյութերի լեզուն հայերենն է: Արեւելահայերենն ու արեւմտահայերենը ունեն հավասար կարգավիճակ:
    ԼԱՍՏԱԿ-ի թղթակիցներն ու խմբագիրները իրավասու են սեփական պատասխանատվությամբ ԼԱՍՏԱԿ-ի էջերում հրապարակել Հայաստանին, Արցախին, Ջավախքին, հայկական գաղթօջախներին եւ ընդհանրապես հայությանը վերաբերող եւ հետաքրքրող ցանկացած նյութ:
    Արգելվում է այնպիսի նյութերի հրապարակումը որոնք`
    ա. քարոզում են բռնություն, ռասայական եւ ազգային խտրականություն;
    բ. պարունակում են անձնական վիրավորանքներ, հայհոյանքներ, անբարո են կամ ունեն պոռնոգրաֆիկ բնույթ;
    գ. ունեն ակնհայտ կոմերցիոն-գովազդային բնույթ.
    դ. խախտում են երրորդ անձանց հեղինակային իրավունքները.
    «3Ա-ն» չի կրում պատասխանատվություն հրապարակվող նյութերի բովանդակության համար:
  • Ի՞նչ է պետք անել ԼԱՍՏԱԿ-ի թղթակից դառնալու համար:
    Ամենավերին ընտրացուցակում գտեք «Գրանցում» հղումը եւ հետեւելով դրան, Ձեր իրական տվյալներով գրանցվեք ԼԱՍՏԱԿ-ում: Ընդորում, որպես «Username» ՀԱՅԵՐԵՆ նշեք ձեր իրական անունն ու ազգանունը, իսկ որպես «E-mail», ձեր գործող է-փոստի հասցեն: Ադպիսով, գրանցվելու ձեր հայտը կուղարկվի ԼԱՍՏԱԿ-ի ադմինիստրատորին` գրանցման տվյալները ստուգելու եւ գրանցումը հաստատելու համար: Միեւնույն ժամանակ դուք, ձեր է-փոստի նշած հասցեով, կստանաք նամակ, որտեղ կհաստավի ձեր գրանցվելու հայտը ստանալը ու կհայտնվի հետագա իրադարձությունների մասին:
    Գրանցվելու ձեր հայտը բավարարելուց հետո, դուք կստանաք երկրորդ նամակը, ուր ձեզ կտրվի հղում ԼԱՍՏԱԿ մուտք գործելու, սեփական գաղտնաբառ նշանակելու, ձեր լուսանկըրը բեռնելու, ժամային գոտին նշելու եւ էլի մի քանի ոչ էական նշումներ անելու համար:
    Վերը նշված գործողությունները ավարտին հասցնելով դուք դառնում եք ԼԱՍՏԱԿ-ի գրանցված օգտատեր ու միայն դրանից հետո, «Կապ» բաժնում տեղադրված ձեւի միջոցով հայտնում եք մեզ հետեւյալ տվյալները ձեր մասին`
    • Անուն, Հայրանուն, Ազգանուն;
    • Ծննդյան թիվ;
    • Քաղաքացիություն;
    • Մշտական բնակության վայր;
    • Մասնագիտություն;
    • Զբաղմունք;
    • Հեռախոս;
    • Skype հասցե (եթե ունեք);
    • փոքրիկ շարադրանք այն մասին, թե ինչ ոլորտ եք լուսաբանելու, ինչ ոճի նյութեր եք ուզում հրապարակել ու ինչպես եք պատկերացնում ձեր թղթակցային գործունեությունը ԼԱՍՏԱԿ-ում:
  • Ովքե՞ր են ԼԱՍՏԱԿ-ի խմբագիրները: Ինչպե՞ս են նրանք նշանակվում:
    ԼԱՍՏԱԿԻ խմբագիրները, որպես կանոն, ԼԱՍՏԱԿ-ի թղթակիցներից ընտրված անձինք են, որոնք բացի թղթակցելուց, շնորհիվ իրենց լեզվի լավ իմացության եւ արհեստավարժության կարող են հանձն առնել խմբագրել կամ սրբագրել այլ թղթակիցների նյութերը: Թղթակցին, համաձայնեցնելով նրա հետ, խմբագրի կարգավիճակ տրվում եւ հետ է վերցվում ԼԱՍՏԱԿ-ի գլխավոր խմբագրի որոշմամբ:
  • Ո՞վ է նշանակում ԼԱՍՏԱԿ-ի գլխավոր խմբագրին եւ նրա տեղակալներին:
    Մինչեւ 2012 թ. սեպտեմբեր ամիսը ԼԱՍՏԱԿ- գլխավոր խմբագրին եւ նրա տեղակալներին նշանակելու եւ ազատելու է 3Ա-ի ղեկավար մարմինը: 2012-ի հոկտեմբերին կայանալու են ԼԱՍՏԱԿ-ի գլխավոր խմբագրի եւ տեղակալների առցանց ընտրություններ, որոնց մասնակցելու են ԼԱՍՏԱԿ-ի բոլոր թղթակիցներն ու խմբագրերը:
  • Ինչպե՞ս կարելի է գովազդ տեղադրել ԼԱՍՏԱԿ-ում:
    Քանի դեռ չի գումարվել Առցանց Ազատականների Ալյանսի առաջին համագումարը ու հստակեցված չէ ԼԱՍՏԱԿ-ի իրավական կարգավիճակը, ԼԱՍՏԱԿ-ը չի իրականացնելու որեւէ առեւտրային գործունեություն: Մինչ այդ գովազդային վահանակներն ու այլ նյութերը տեղադրվում են անվճար` ԼԱՍՏԱԿ-ի ադմինիստրատորի հայեցողությամբ: Եթե ուզում եք տեղադրել ձեր գովազդը, հետեւելով «Կապ» հղմանը կապվեք ադմինիստրատորի հետ:
  • Ինձ հետաքրքրող հարց(եր)ը մնաց անպատասխան: Ո՞մ կարող եմ դիմել:
    Հետեւելով «Կապ» հղմանը շարադրեք ձե զ հետաքրքրող բոլոր հարցերը: Մենք ուրախությամբ կարձագանքենք: